Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջահերով երթ` «Ճանաչում, պարսավանք, նյութական փոխհատուցումներ» կոչերի տակ

Ջահերով երթ` «Ճանաչում, պարսավանք, նյութական փոխհատուցումներ» կոչերի տակ
25.04.2015 | 14:06

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, անցավ Բաղրամյան, Կիևյան փողոցներով և հասավ Ծիծեռնակաբերդ: Երթին մասնակցել են բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տարել էին 30 մետր երկարությամբ եռագույնը, առջևում «Ճանաչում, պարսավանք, նյութական փոխհատուցումներ» (Recognition, Reprobation, Restitution) կոչերով պաստառն էր: Երթին մասնակցող երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացրին այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Երթի մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը` իրենց զայրույթը հայտնելով ժխտողական քաղաքականության դեմ: Երթի մասնակիցներն իրենց միասնությունն ու իրավունքներին տեր լինելու վճռական կամքն են արտահայտում` պահանջելով, որ Թուրքիան և միջազգային հանրությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեն որպես Հայոց ցեղասպանություն: Երևանում ջահերով երթն անցկացվում է 16-րդ անգամ:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ